Քարտուղարության հատուկ ուղերձը

30 դեկտեմբերի 2020

Քարտուղարության հատուկ ուղերձը

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության այսպես կոչված I փուլի (2017-2020) Քարտուղարությունը դեկտեմբերին ավարտում է իր գործունեությունը, և օտվելով առիթից, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նախաձեռնության բոլոր մասնակիցներին, գործընկերներին, շահագրգիռ կողմերին և հետաքրքրված այլ անձանց՝ այս չորս տարիների ընթացքում մեզ հետ մնալու և աշխատելու համար: Սա երկար և հետաքրքիր ճանապարհ էր, որի ընթացքում մենք միասին ջանասիրաբար աշխատեցինք, նորանոր բաներ փորձեցինք, սովորեցինք միմյանցից, փոխանակեցինք մեր արդյունավետ փորձը, պրոֆեսիոնալ աճ ունեցանք, ավելի լավ ճանաչեցինք միմյանց և ձևավորեցինք գործընկերային կարևոր ցանցեր ու կապեր:

Մենք չափազանց հպարտ ենք մեր համատեղ ձեռքբերումների համար ու նաև մի փոքր տխուր, որ մեր ժամանակն ավարտվել է: Միաժամանակ, մենք անչափ ուրախ ենք, որ ԵՄ-ի «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունն ինքնին չի ավարտվում, և կմեկնարկի նախաձեռնության II փուլը, որը կշարունակի ծրագրի I փուլի մասնակիցների հետ արդյունավետ աշխատանքը։

«Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության II փուլը կիրականացվի այլ կազմակերպության կողմից։ Նախատեսված է, որ այն կտևի ևս 4 տարի: Իրականացնող նոր թիմի, նախաձեռնության շրջանակի և համապատասխան ժամկետների վերաբերյալ բոլոր մանրամասները հայտնի կլինեն 2021-ի սկզբին, երբ անցումային շրջանն ավարտվի:

Այնպես որ, հետևե՛ ք մեզ և պատրա՛ ստ եղեք նոր մարտահրավերի: