ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ

08 նոյեմբերի 2021

ՀԱՄԱՏԵՔՍՏ

2021 թ. «Քաղաքային վերափոխման առցանց ֆորումը», որը կանցկացնի ՀՀՏԶ-ն, նվիրված է համակարգային վերափոխմանն ու բարդ պայմաններում աշխատանքի թեմային։
Ֆորումի կամ քննարկման ընթացքում կներկայացվեն ԵՄ-ում եւ Արեւելյան գործընկերության երկրներում քաղաքային վերափոխման նորահայտ գործելակերպերը։ Լսարանը քաղաքացիական եւ մասնավոր դերակատարներ են, ՀՀՏԶ ցանցի
անդամներ
 եւ քաղաքներ, համայնքներ, ԵՄ եւ ՄԱԿ-ի ազգային ներկայացուցչություններ, գրասենյակներ:

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

Քաղաքներն ու համայնքները
 համակարգային խնդիրների, օրինակ՝ կլիմայական խնդիրների լուծման առաջնագծում
են եւ շարունակում են մնալ COVID-19 համավարակի առաջնագծում: Վերջին շրջանում համավարակը երեւան բերեց դրանց խոցելիությունը, ավելի մեծ դիմակայունության կարիքը եւ թերեւս երկարաժամկետ ազդեցություն կունենա կառուցվածքային դիմագծերի, տարածական բաշխման եւ մեր քաղաքային տարածքների դասավորության վրա։ Քաղաքներն, իրենց հերթին, բարդ հիմնախնդիրների են առերեսվում, ինչպիսիք են անհավասարությունը եւ նոր տեխնոլոգիաների ներդնումը։

Արեւելյան գործընկերության անդամ երկրների քաղաքներում դեռեւս նկատելի են քաղաքաշինական զարգացման սոցիալիստական, եւ նույնիսկ նախասոցիալիստական անցյալի վերապրուկներ։ Շատերը տառապում են համակցվածսոցիալ-տնտեսական գործոնների պատճառով: Խնդիրներից մեկն արտագաղթ է եւ բնակչության բացասական հաշվեկշիռը հանգեցրել է բնակչության թվաքանակի զգալի անկման, ինչն ազդում է տնտեսական հետընթաց ապրող երկրորդային եւ փոքր քաղաքների վրա: Տարածաշրջանի քաղաքներն ու գյուղաքաղաքները մշտապես միջոցների, հիմնավոր վերազինման կարիք ունեն, մթնոլորտային աղտոտման ամենաբարձր ցուցանիշներն ունեն եւ տուժում են հանրային կառավարման անբավարար կարողությունների ու անհամաչափ զարգացման հետեւանքով։

ՕՐԱԿԱՐԳ

ԵՐԲ ԵՎ ՈՐՏԵՂ
9 - 11:00 CET (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով), նոյեմբերի 19, 2021 թ.

Հարթակ. Ուղիղ առցանց հեռարձակում Notified-ի միջոցով

09:00 - 09:10

Կազմակերպիչների ողջույնի եւ բացման խոսք. ԵՄ եւ ՄԱԶԾ

09:10 - 09:20

ՏԵՍԱՆՅՈւԹ. Փաստեր ՀՀՏԶ ցանցի մասին

09:20 - 09:30

Անդամների եւ մասնակիցների հարցում

09:30 - 09:45

Համակարգի վերափոխման տեսլականներ. հարցազրույցներ փորձագետների հետ 09:45 - 10:30

Տարբեր դերակատարների միջեւ երկխոսություն՝ տեսլականից ու առաքելությունից գործի անցնելու մասին, եւ թե ինչպես պատրաստվել ապագային

10:30 - 10:45

Հարց ու պատասխան

10:45

Եզրափակում